Ոստիկանությունը կոչ է արել ձեռնպահ մնալ մետրոյի աշխատանքը խափանելու փորձերից![]() 24 մայիսի 2022 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը տարածել է հայտարարություն՝ կոչ անելով ձեռնպահ մնալ մետրոյի աշխատանքը խափանելու փորձերից։ «Վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը: Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ։ Երևանում ընթացող անհնազանդության ակցիաների մասնակիցները որոշ դեպքերում ակցիաներ են իրականացնում նաև մետրոյում, նստում են գնացքի դռների միջև և այդպիսով կաթվածահար անում մետրոպոլիտենի երթևեկությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |