«Դիմադրության» անդամները շրջափակել էին նախագահական նստավայրն ու ԱԽ շենքը․ Երթը շարունակվում է![]() 25 մայիսի 2022 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժումը մայիսի 25-ի վաղ առավոտյան, բողոքի երթով հասնելով ՀՀ նախագահի նստավայր, փակել էր նախագահականի, այնուհետև` Անվտանգության խորհրդի շենքերի ելքերն ու մուտքերը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում է՝ մասնակցում է տնտեսական համաժողովին։ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են մտնել Անվտանգության խորհրդի շենք, հայտնում է Sputnik Արմենիան։ «Այնտեղ փոխանցելու բաներ ունենք։ Այդ շենքից բազմաթիվ հակահայկական ու հակապետական հայտարարություններ են հնչել այս ընթացքում»,- նշել է Սաղաթելյանը։ Նա նշել է, որ այնտեղ գնալու են նաև մոտ 30-40 քաղաքացու հետ, մնացածն էլ պետք է շարունակեն փակ պահել նախագահականի շենքի մուտքերն ու ելքերը։ Ցուցարարները վանկարկել են` «Միություն, պայքար, հաղթանակ», ու շարժվել առաջ։ Մուտքի մոտ ընդդիմադիր պատգամավորներին ու բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը հայտնել է, որ ներսում մարդ չկա, քանի որ վաղ առավոտից շենքի մուտքը փակ է եղել։ Սաղաթելյանն ասել է` քանի որ շենքում որևէ աշխատակից չկա, անիմաստ է այն շրջափակված պահել և հորդորել է շարունակել անհնազանդության երթն ու ակցիաները։ «Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |