Ծնվել է 44-օրյայում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը

Ծնվել է 44-օրյայում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը

PanARMENIAN.Net - «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում Շուշիի մատույցներում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը: Այդ մասին ասվում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«9 ամիս առաջ Ժորան մորը երազում երևացել էր՝ ավետելով, որ եղբայր է ունենալու: Ընդամենը օրեր անց Լաուրան իմացել էր հղիության մասին և անմիջապես այցելել «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանին:

Տղայի անունը Գոռ են դրել, փոքրիկը բավական մեծ է ծնվել՝ 4 կգ-ից ավելի»,- ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---