Իրանի այժմյան նախագահի հակառակորդները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ

PanARMENIAN.Net - Իրանում բարեփոխումների կողմնակից ու առաջիկա ընտրություններում առաջատար թեկնածու Միր Հոսեյն Մուսավին հայտարարել է, որ եթե նա հաղթանակ տանի, ապա կկարողանա բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ:



Միր Հոսեյն Մուսավին, Իրանի ազդեցիկ քաղաքական գործիչ, որը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը իսլամական հանրապետության հիմնադիր այաթոլլա Հոմեյնիի ժամանակ, ծայրահեղական է անվանել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի արտաքին քաղաքականությունը:



Մուսավին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Իրանից չափազանց շատ բան չպահանջվի: Նրա խոսքերով, Իրանը պետք է հրաժարվի իր միջուկային ծրագրից, որը Վաշինգտոնի հետ լարվածության գլխավոր աղբյուրն է, հաղորդում է VOA News-ը:



Այժմյան նախագահ Ահմադինեժադի օրոք Իրանի հարաբերություններն Արեւմուտքի հետ լարված են: Ահմադինեժադը ժխտում է Հոլոքոսթը եւ կոչ է անում վերացնել Իսրայելն երկրի երեսից:



Ահմադինեժադը պաշտոնապես չի առաջադրել իր թեկնածությունը հունիսին կայանալիք ընտրություններում: Այն դեպքում, եթե նա կրկին առաջադրվի նախագհի պաշտոնում, ակնկալվում է, որ նրա չափավոր մրցակիցը կլինի Մուսավին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---