Ոստիկանություն․ 5 անձ խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել![]() 30 մայիսի 2022 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ցուցարարների և ոստիկանության բախման վայրից 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Հայտարարությամբ ոստիկանությունը հորդորում է ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։ «Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ Կրկին հորդորում ենք հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից հիվանդանոց է տեղափոխվել նաև բաժման արդյունքում տուժած 2 քաղաքացի։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած քաղաքացիների քայլերթը հասել է Հանրապետության հրապարակ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները փորձել են մտնել շենք՝ հանդիպելու նախարարների հետ: Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանները թույլ չեն տվել ընդդիմադիրներին մտնել շենք, ինչից հետո բախում է սկսվել իրավապահների ու քաղաքացիների միջև: ![]() ![]() Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |