Ո՞վ է խոչընդոտում «Ցեղասպանություն առանց մեկնաբանությունների» ֆիլմի լայն ցուցադրությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - «Ցեղասպանություն առանց մեկնաբանությունների» փաստագրական ֆիլմը նկարահանվել է շուրջ երկու տարի առաջ: Ֆիլմը նկարահանվել է գերմանական արխիվային փաստաթղթերի հիման վրա: Ֆիլմի հեղինակները` ռեժիսոր Ալեքսանդր Սարդուրին ու ռեժիսորի օգնական Վարդան Պապը, համագործակցելով Գերմանիայի արտգործնախարարության եւ գերմանական «Der Spigel» ամսագրի խմբագիրներից մեկի հետ` Վոլֆգանգ Գուստի հետ, առանց հեղինակային տեքստի, պատմում են Հայոց ցեղասպանության մասին:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Սարդուրին, այն սկզբունքը, որով նկարահանվել է ֆիլմը, բացառում է հնարավոր մեղադրանքներն առ այն, թե ֆիլմն իբր ամբողջապես զգացմունքային է եւ բավարար չափով անաչառ չէ: «Ցեղասպանությունն առանց մեկնաբանությունների» ֆիլմը հիմնված է ոչ հայկական աղբյուրների փաստաթղթերի վրա, որոնք տրամադրել է Վոլֆգանգ Գուստը: Այդպիսով, ֆիլմը կարող է արդյունավետ «գործիք» դառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,-նշել է նա:



Կազմակերպվել է 6 ցուցադրություն եւ ֆիլմի հասարակական քննարկումներ մամուլի ակումբներում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում, առաջին ցուցադրությունը եղել է «Մոսկվայի տանը»:



Ըստ ռեժիսորի, ֆիլմի մեծ ցուցադրություն դեռեւս չի եղել եւ ոչ միայն կոմերցիոն պատճառներով: «Արդեն 5-6 ամիս է, ինչ ես նամակ եմ հղել համապատասխան ատյաններին ու պաշտոնյաներին` խնդրելով օգնել ցուցադրության եւ ֆիլմի պրոֆեսիոնալ թարգմանության եւ կրկնօրինակման հարցում, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել: Ճիշտ է, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն եկավ, 20 րոպե նայեց 2 ժամ տեւողությամբ ֆիլմը` հայտարարելով, որ շատ զբաղված է: Հայաստանի Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը լռում է: Երբ Գերմանիայի առաջատար հեռուստաալիքներից մենք պատասխան ստացանք, որ ֆիլմի ձեւաչափը չի համապատասխանում հեռուստատեսության պահանջներին, ինչ-որ տեղ դա հասկանալի էր, սակայն հայ պաշտոնյաների լռությունն, առնվազն, տարօրինակ է»,-նշել է Ալեքսանդր Սարդուրին:



Վաշինգտոնում գործող «Հայ ազգային ինստիտուտի» ղեկավար Ռուբեն Ադալյանին 5 ամինսը չբավականացրեց «Ցեղասպանություն առանց մեկնաբանությունների» ֆիլմը դիտելու համար, ինչի մասին ֆիլմի ռեժիսորն իմացավ նրա հետ հեռախոսազրույցից եւ եկավ այն եզրակացության, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որոշ շրջանակներ յուրացրել են»:



Ֆիլմի հեղինակներն, անկախ այս դժվարություններից, մտադիր են «Ցեղասպանություն առանց մեկնաբանությունների» ֆիլմի կրկնօրինակումն անել 7 լեզուներով:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---