ՊՆ-ն բանակում բարձր տեխնոլոգիաների հետ կապված մրցույթ է հայտարարում![]() 31 մայիսի 2022 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարում։ 2022-ի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ մասնագիտացումներից մեկով. 1. մեքենայական ուսուցում, 2. տվյալների ճարտարագիտություն, 3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն։ Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել ստորաբաժանման կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև հունիսի 30-ը ներառյալ: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ 1991@mil.am , հեռախոս՝ 1-28: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |