Դեբեդից դուրս բերված Արևը դուրս է գրվել հիվանդանոցից․ Նա ՀՕՖ խնամքի կենտրոնում է

Դեբեդից դուրս բերված Արևը դուրս է գրվել հիվանդանոցից․ Նա ՀՕՖ խնամքի կենտրոնում է

PanARMENIAN.Net - Դեբեդ գետից դուրս բերված երեխան դուրս է գրվել հիվանդանոցից։ Այդ մասին ասվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ֆեյսբուքյան էջում։

«Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն: Մեկ ամսից ավելի, մեր բժիշկները ոչ միայն բուժեցին նրան, այլև տվեցին ծնողական խնամք և ջերմություն:

Շնորհակալություն ամբողջ անձնակազմին», - ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 25-ին՝ ժամը 17:36-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Երեխային հաջողվել էր փրկել։ Երեխայի մայրը, որը մեղադրվում է երեխայի սպանության փորձի համար, ասել է, որ երեխան իրեն միշտ խանգարել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---