Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախման հետևանքով ԲԿ է դիմել 60 անձ, որից 39-ը` ոստիկան․ 50-ն արդեն դուրս է գրվել

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախման հետևանքով ԲԿ է դիմել 60 անձ, որից 39-ը` ոստիկան․ 50-ն արդեն դուրս է գրվել

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, որոնցից 39-ը ոստիկանության ծառայող է:

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Ավելի վաղ ԱՆ-ն հայտնել էր, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է, նա վիրահատվում է, իսկ մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել:

Հունիսի 3-ի երեկոյան կառավարական ամառանոցների մոտ քաշքշուկ է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։ Ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---