ԱՄԿ առաջարկում է ԱԻ ժամանակ բժշկական հաստատությունների անվտանգության ապահովման քայլեր ձեռնարկել

PanARMENIAN.Net - 2009թ. Առողջության միջազգային օրվա կարգախոսն է` «Փրկենք կյանքերը. ապահովենք հիվանդանոցների անվտանգությունը արտակարգ իրավիճակների ժամանակ»: Հենց այդ նպատակով Առողջապահության միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին պետություններին, հաստատություններին, հասարակական առողջապահության ոլորտում աշխատող մարդկանց եւ հիվանդանոցների ղեկավարներին առաջարկեց վեց հիմնական քայլ արտակարգ իրավիճակներում բժշկական հաստատությունների անվտանգության ապահովման համար:



ԱՄԿ առաջարկում է գնահատել տվյալ բժշկական հաստատության անվտանգությունը, արտակարգ իրավիճակներում հսկել աշխատողներին, ծրագրել արագ արձագանքման աշխատանքները, նախագծել եւ կառուցել հիվանդանոցների որակյալ շենքեր, մշակել ազգային քաղաքականություն:



«Այսօր, երբ աշխարհը գտնվում է կլիմայական փոփոխությունների սպառնալիքի ներքո, եւ հաճախ են պատահում զինված ընդհարումներ, մենք պետք է ստեղծենք բոլոր պայմանները բժշկական աշխատողների պաշտպանության համար, որպեսզի նրանք ցանկացած պահին կարողանան օգնել բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց»,- իր ուղերձում նշել է Առողջապահության միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգրետ Չանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---