Եվրահանձնաժողովն անհամբերությամբ սպասում է Երեւանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - «Մենք անհամբերությամբ սպասում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ հուսով ենք, որ մոտ ժամանակներս Երեւանին ու Անկարային կհաջողվի հասնել սահմանի բացմանը»,- հայտնել է Եվրահանձնաժողովի պատգամավոր, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի-Անն Իսլեր Բեգինը, որը Երեւանում է գտնվում հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու համար:



Խոսելով Թուրքիայի` ԵՄ մտնելու հնարավորության մասին` եվրախորհրդարանականը նշել է, որ Թուրքիան եվրոպական ընտանիք կմտնի միայն այն ժամանակ, երբ կատարի Եվրամիության կողմից նրան ներկայացված բոլոր պահանջները: «Ներկայումս Թուրքիայի ԵՄ մտնելու վերաբերյալ բանակցային գործընթաց կա: Մենք կցանկանայինք, որպեսզի Հարավային Կովկասի երկրները նույնպես դառնային Եվրամիության անդամ: Հուսով եմ, որ դա ոչ շատ հեռու ապագայում կլինի»,- նկատել է Մարի-Անն Իսլեր Բեգինը:



Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա մակարդակի մասին` Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը նշել է, որ Երեւանն ու Բրյուսելը ակտիվորեն համագործակցում են Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում եւ մտադիր են զարգացնել այդ համագործակցությունը: «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը կօգնի խորացնելու գոյություն ունեցող համագործակցությունը եւ կմերձեցնի նախագծի մասնակից երկրները եվրոպական արժեքներին»,- ընդգծել է Մարի-Անն Իսլեր Բեգինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---