Խոսրովի անտառում սատկած բեզոարյան այծ են գտել՝ վնասվածքներով![]() 6 հունիսի 2022 - 12:41 AMT PanARMENIAN.Net - «Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհի աջ հատվածում սատկած բեզոարյան այծ է հայտնաբերվել՝ վնասվածքներով, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանության Արարատի բաժնում որսագողության փաստով նյութեր են նախապատրաստվում: Հունիսի 2-ին ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Մանուկ Մ-ից։ Նա հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Խոսրովի անտառ տանող ճանապարհի աջ հատվածում «Արփա-Սևան» ամբարտակի հարևանությամբ անցնող ջրատար առվի մեջ նկատել է սատկած բեզուարյան այծ՝ վնասվածքներով: Կայքի տեղեկություններով` Մանուկ Մ.-ն աշխատում է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամում: Բեզոարյան այծերը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։ Ըստ ՀՀ օրենքների, բեզոարյան այծի որսի և ոչնչացման դեպքում նախատեսում է 3 մլն դրամ տուգանք, հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկ ավելի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |