«Արեգակ Բեյքրի». Հոգատարությամբ պատրաստված հացաբուլկեղեն՝ Գյումրիից

«Արեգակ Բեյքրի». Հոգատարությամբ պատրաստված հացաբուլկեղեն՝ Գյումրիից

PanARMENIAN.Net - Երևանի գինու օրերը դարձել են ընտանիքի, ընկերների ու գործընկերների հետ ժամանցի լավագույն վայրը․ մայրաքաղաքի սրտում տոնական եռուզեռն իր շուրջն էր համախմբել նաև գուրմաններին, ովքեր գինին չեն պատկերացնում առանց համեղ ուտեստների։ Նրանց սպասելիքներն արդարացնողներից մեկը «Արեգակ» փուռ-սրճարանն էր. «փոկաչա» հացից մինչև պանրով կրուասան են առաջարկել գինու հետ։ Իմանալով «Արեգակի» ստեղծման պատմությունը, այցելուները կրկնակի հաճույքով էին համտեսում դրանք։

«Արեգակ Բեյքրին» հիմնվել է Գյումրիում 5 տարի առաջ: Այստեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ։ Մենյուում եվրոպական հացաբուլկեղենն է, արդեն սրճարանում պատվերները մատուցում են նույնպես կենտրոնի սաները։ Երկրորդ անգամ են մասնակցել «Երևանի գինու օրերին»․ նախորդ անգամից նրանց շատերն էին հիշում և մոտենում էին տաղավարին՝ գնելու սիրով ու հոգատարությամբ պատրաստված ուտելիքները։

«Միտքն առաջացել է «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնից։ Թե իրենք ինչ էին անելու 18 տարեկանից հետո։ Մեզ մոտ լիքը երեխաներ կային, որ տարբեր տեսակի աշխատանքներ էին սիրում՝ խոհարարություն, ձեռքի աշխատանք։ Միտք առաջացավ, որ ունենանք «Բեյքրի», որտեղ 18-ը լրանալուց հետո ոմանք կաշխատեն մեզ մոտ։ «Բեյքրին» բացված օրվանից Ակբա բանկի հետ է աշխատում: «Էմիլի Արեգակ» կենտրոնն իր բացված օրվանից՝ 10 տարուց ավելի, Ակբա բանկի հետ է աշխատում, հիանալի գործակցություն է», – նշել է «Արեգակ» փուռ-սրճարանի բիզնես մենեջեր Դիանա Քոչարյանը:

Երևանի հինու օրերի գլխավոր հովանավորը Ակբա բանկն է «Վիզա» միջազգային վճարային համակարգի հետ միասին։ Բանկը հատուկ պայմաններ է ստեղծել հաճախորդների համար. acba digital հավելվածի միջոցով տոմսակներ և գինի համտեսելու փաթեթ ձեռք բերելու դեպքում 20 տոկոս զեղչ է տրամադրվել մասնակիցներին։ Փառատոնին ստեղծվել են բոլոր պայմանները, որ գինի խմելն իսկական արվեստ դառնա տարածքով փոքր, բայց գինու մեծ ավանդույթներով Հայաստանում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---