Երևանի քաղաքապետ․ 6 ամիս լվացման կայանի կառուցման մրցույթ են դնում՝ խայտառակություն է

Երևանի քաղաքապետ․ 6 ամիս լվացման կայանի կառուցման մրցույթ են դնում՝ խայտառակություն է

PanARMENIAN.Net - «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայանի կառուցման նպատակով մրցույթը չի կայացել: Ընկերության տնօրեն Հարություն Երեմյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է, որ նոր մրցույթ է անցկացվելու, որը հայտարարվելու է հունիսի 7-ին։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դա խայտառակություն է որակել։

«6 ամիս է՝ մրցույթ են դնում, խայտառակություն է»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Երեմյանը բացատրել է, որ երկու խնդրով պայմանավորված մրցույթը չի կայացել։

«Հայտարարության մեջ տեխնիկական վրիպակ կար, բացի դրանից, երկու մասնակից է եղել, մեկը շատ բարձր գին է առաջարկել, մյուսն էլ ապրանքանշումը չի կատարել: Մրցույթը դրված է վաղը»,-ասել է նա։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, դիմելով Երեմյանին, ասել է. «Պարոն Երեմյան, էդ մրցույթը էլ դուք չդնեք: Ձեր մոտից է, էլի, ես չգիտեմ։ Վաղը ինձ ասեք ինչ է, բայց «Էլեկտրատրանսպորտ» ընկերությունն էլ այս հարցն ընդհանրապես չզեկուցի։ Տրանսպորտի վարչությունը կդնի»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---