Wizz Air-ը թռիչքներ է սկսել Լառնակա- Երևան երթուղով

Wizz Air-ը թռիչքներ է սկսել  Լառնակա- Երևան երթուղով

PanARMENIAN.Net - Wizz Air ավիաընկերությունը հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա- Երևան-Լառնակա երթուղով չվերթերը, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---