Ձերբակալվել է Շենգավիթի դատախազի տեղակալը. Մեղմ պատժին նպաստելու համար 2․5 մլն դրամ կաշառք է ստացել

Ձերբակալվել է Շենգավիթի դատախազի տեղակալը. Մեղմ պատժին նպաստելու համար 2․5 մլն դրամ կաշառք է ստացել

PanARMENIAN.Net - Ձերբակալվել է Շենգավիթի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն:

ԱԱԾ կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնյա, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրգործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2,500,000 դրամ կաշառք, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հունիսի 8-ի որոշմամբ դեպքի առթիվ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել Կ․Ն․-ին ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---