Արտեմ Փաթափությանն իր մրցանակը կնվիրի Հայաստանի պատմության թանգարանին![]() 10 հունիսի 2022 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հանդիպում Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով իր մրցանակը կնվիրի Հայաստանի պատմության թանգարանին: Այդ մասի հայտնում են Հայաստանի պատմության թանգարանից, հայտնում է Panorama.am-ը։ Արտեմ Փաթափությանը, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ և նախարարության հովանու ներքո հունիսի 13-17-ը Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը։ Միջոցառման նպատակն է փոխգործակցության զարգացումը և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը։ «Գիտության և գործարարության օրերին» կմասնակցեն նաև հայազգի գիտնականներ Ռուբեն Ենիկոլոպովը, Գեորգի Դերլուգյանը, Գարիկ Իսրայելյանը, Դավիթ Բաղդասարյանը, Երվանդ Զորյանը, Արմեն Խերլոփյանը, ինչպես նաև «Թումո»-ի ըհիմնադիր և տնօրեն Մարի Լու Փափազյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Նոյմեդ ընկերության գլխավոր գիտաշխատող Անի Մարկոսյանը: Արտեմ Փաթափությանը ծնվել ու մեծացել է հայկական սփյուռքի սրտում՝ Բեյրութում, սովորել հայկական դպրոցում: 1986 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |