Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը ՀՀ է ժամանել![]() 10 հունիսի 2022 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավը Շարժայի միջազգային օդանավակայանից Հայաստան է ժամանել՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավին դիմավորել են արարողությամբ՝ ջրային կամարով։ Պաշտոնական մեկնարկին նվիրված արարողության ընթացքում Fly Arna-ն հայտարարել է իր առաջին առևտրային չվերթի իրականացման օրը: Մեկնարկային G6501 չվերթը կիրականացվի «Զվարթնոցից» դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան հուլիսի 3-ին: Fly Arna-ի մեկնարկային ուղղությունները կներառեն նաև ուղիղ չվերթեր, որոնք կկապեն Հայաստանը Հուրգադայի, Շարմ Էլ Շեյխի և Բեյրութի հետ: Միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր խոսքում նա ասել է․ «Մենք որոշել ենք չվախենալ առերեսվել բոլոր մարտահրավերներին: Եվ որոշել ենք նաև, որ պիտի ունենանք ավելի ու ավելի և հրաժարվել կարկատելու տրամաբանությունից: Եթե մենք որևէ գործ ձեռնարկում ենք, պիտի ամեն ինչ անենք՝ դա հնարավորինս պատշաճ, հնարավորինս բարձր մակարդակով անելու համար: Եվ մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ մեր իշխանության տարիներին ավիացիայի ոլորտում պիտի տեղի ունենան էական փոփոխություններ, պետք է ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները: Ուրախ եմ, որ այսօր ունենք այս առիթը, շնորհավորում եմ բոլորիս, որովհետև ահա Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Արաբական Միացյալ Էմիրություններից «Էյր Արաբիա»-ի մեր գործըկերների մասնակցությամբ հիմնադրում ենք այսպիսի ավիաընկերություն»: Կառավարության ղեկավարն Էյր Արաբիայի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի ուղեկցությամբ շրջել է Fly Arna-ի առաջին օդանավով՝ ծանոթացել ուղևորների համար ստեղծված պայմաններին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |