ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՍՄԻԹՍՈՆՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացված է «Մետաքսե ուղի` միավորելով մշակույթները եւ ստեղծելով վստահություն» փառատոնին, որն այս օրերին տեղի է ունենում ԱՄՆ Կոնգրեսի շենքի առջեւ: Փառատոնին, որն անցկացվում է աշխարհահռչակ Սմիթսոնի ինստիտուտի նախաձեռնությամբ, մասնակցում են 370 երաժիշտներ, արհեստավորներ, խոհարարներ ԱՄՆ-ից եւ աշխարհի ավելի քան 20 երկրներից: Հայաստանն այնտեղ ներկայացված է «Շողակն» ազգային համույթով: Երեւանյան հյուրերի պատվին ԱՄՆ Կոնգրեսի հայկական աջակցության խումբը փառատոնի նախօրեին կազմակերպել է ընդունելություն, որտեղ ելույթ են ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը եւ Կոնգրեսի հայկական աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեն: Փառատոնը կշարունակվի մինչեւ հուլիսի 7-ը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---