Ընդդիմադիրները հավաքել են վրանները Ֆրանսիայի հրապարակից

Ընդդիմադիրները հավաքել են վրանները Ֆրանսիայի հրապարակից

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ի առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ազատել են վրաններից Երևանի Ֆրանսիայի հրապարակը։ Այդ մասին հունիսի 14-ի երեկոյան հանրահավաքում հայտարարել էր «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ պայքարն ավարտվում է։

Նա հայտարարել, է, որ ամեն շաբաթ այդ հրապարակում հանրահավաքներ են անցկացվելու, մոտական՝ հունիսի 18-ին։ Նա նշել է, որ կանցկացվեն նաև իրազեկման երթեր։

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, սակայն, չեն դադարեցնում վրանային ակցիան և իրենց վրանները տեղափոխել են Ազատության հրապարակ։

«Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 1-ից վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում․ այդ օրվանից հրապարակը փակ է երթևեկության համար:Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---