Վարդևանյան. Դատախազությունը չպետք է վախենա ոստիկանին մեղադրանք առաջադրելուց![]() 15 հունիսի 2022 - 18:38 AMT PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, որոշ ժամանակով փակել հարակից փողոցը։ Ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ դատախազությունը չպետք է վախենա ոստիկանին մեղադրանք առաջադրելուց կամ հետապնդում հարուցելուց, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ 31 կալանավորված ընկեր ունեն։ «Բայց չունենք մի դեպք, որ ոստիկան լինի ձերբակալված կամ կալանավորված, ունենք բազմաթիվ փաստեր, որ ոստիկանները պետք է լինեն մեղադրյալ, բայց մեղադրյալ չեն։ Այս վիճակն աբսուրդ է, սա օրինականության հետ կապ չունի», - դատախազության դիմաց հայտարարել է նա։ «Մենք այդ պահանջը դնելու ենք մինչև վերջ», - ասել է պատգամավորը։ Վարդևանյանը հայտարարել է նաև, թե խաղաղ ճանապարհով ամեն ինչ անելու են, որպեսզի «առանց Նիկոլ Հայաստանը» դառնա իրականություն։ «Ու այդ տրամաբանության մեջ առաջարկում եմ հիմա փողոցը փակենք», -ասել է նա։ Հունիսի 15-ի առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ազատել են վրաններից Երևանի Ֆրանսիայի հրապարակը։ Այդ մասին հունիսի 14-ի երեկոյան հանրահավաքում հայտարարել էր «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ պայքարն ավարտվում է։ Նա հայտարարել, է, որ ամեն շաբաթ այդ հրապարակում հանրահավաքներ են անցկացվելու, մոտական՝ հունիսի 18-ին։ Նա նշել է, որ կանցկացվեն նաև իրազեկման երթեր։ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, սակայն, չեն դադարեցնում վրանային ակցիան և իրենց վրանները տեղափոխել են Ազատության հրապարակ։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 1-ից վրաններ էին տեղադրել Ֆրանսիայի հրապարակում․ այդ օրվանից հրապարակը փակ է երթևեկության համար: Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |