Վարչապետ․ Երաշխիք չկա, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա՝ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է

Վարչապետ․ Երաշխիք չկա, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա՝ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2021-ի բյուջեի կատարողականի քննարկման եզրափակիչ ելույթում ասել է, որ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա:

Նրա խոսքով՝ իրենց իշխանությունը փորձում է գնալ խաղաղության ճանապարհով, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այն կհաջողի, քանի որ խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք, հայտնում է «Փաստինֆոն»։

«Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու, աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Սա թե ներսում, թե դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար: Եվ մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու՝ չնայած այն բանին, որ հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ»,-ասել է վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ խաղաղության գնալու հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլ նաև Հայաստանի կործանման, ուստի հանրությանը կոչ արեց համախմբվել այս օրակարգի շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---