Շինաշխատանքների ժամանակ վնասել են եկեղեցու պատը, հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար![]() 18 հունիսի 2022 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Վերին Խոտանան համայնքի գերեզմանատան տարածքում անհայտ անձի կողմից մեխանիզմի կիրառմամբ կատարվել են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով փլվել է եկեղեցու պատի մի հատվածը, ինչպես նաև հողաշերտի տակից դուրս են եկել տապանաքարեր ու խաչքար,տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Հունիսի 17-ին ոստիկանությունը գրություն է ստացել։ Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված վայրում, առանց համապատասխան թույլտվության, տրակտորով ճանապարհի հարթեցման աշխատանք է կատարել Կապան քաղաքի 37-ամյա մի բնակիչ: Նա ներկայացել է Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |