Սուրբ Աննա եկեղեցու բացօթյա տարածքում հոգևոր և դասական երաժշտության համերգներ են մեկնարկել![]() 25 հունիսի 2022 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի շրջանակներում Սուրբ Աննա եկեղեցու բացօթյա տարածքում հոգևոր և դասական երաժշտության համերգներ են մեկնարկել: Համերգները մեկնարկել են հունիսի 10-ին և կշարունակվեն մինչև հուլիսի 1-ը։ «Սուրբ Աննա ամառային համերգաշար 2022» խորագրով համերգները կազմակերպվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ, հայտնում են հիմնադրամից։ «Համերգներն անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ երեկոյան: Ելույթ կունենան «Տաղարան» համույթը, «Հովեր» երգչախումբը, «Կոմիտասի լարային քառյակ» նվագախումբը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: «Սուրբ Աննա ամառային համերգաշար 2022»-ը նվիրված է «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» երջանկահիշատակ հիմնադիր նախագահ Հրայր Հովնանյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հովնանյանի հիշատակին: Արդեն իսկ անցկացվել է երկու համերգ՝ հունիսի 10-ին՝ «Տաղարան» համույթի, և հունիսի 17-ին՝ «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ, որոնց ներկա է գտնվել մեծ թվով հանդիսատես: Հունիսի 24-ին ելույթ կունենա «Կոմիտաս լարային քառյակը» և հուլիսի 1-ին եզրափակիչ ելույթով հանդես կգա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտում Հովնանյան հիմնադրամն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ Սաղմոսավանքի, Դադիվանքի և Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնողական ծրագրերը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրել «Մատենադարան» հիմնադրամին՝ մանրանկարչության դասընթացների կազմակերպման, «Նարեկացի» արվեստի միությանը՝ երաժշտության, նկարչության, կավագործության և գորգագործության դասընթացների իրականացման, «Հայաստանի թատերական գործիչների միություն» կազմակերպությանը՝ ՀՀ մարզերում թատերական փառատոնների անցկացման, NVAK Inc.-ին՝ երաժշտության և արվեստի ոլորտում երիտասարդ տաղանդների մասնագիտական մենթորության նպատակով»,- նշված է հաղորդագրությունում: 1986թ․ Հիմնադրամի հիմնադրման օրվանից, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը նպաստել է բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ համապատասխան ուղղություններով հարյուրավոր նախաձեռնությունների և ծրագրերի՝ հիմնական նպատակ ունենալով աջակցել հայ համայնքներին աշխարհով մեկ, ինչպես նաև կազմակերպություններին Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշի շրջաններում։ ![]() ![]() Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |