Հասանով․ Ալիևը հանձնարարել է, որ բանակը դառնա Թուրքիայի ԶՈւ փոքր մոդելը՝ թվաքանակն ավելացրել ենք27 հունիսի 2022 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո երկրի ԶՈւ թվաքանակն ավելացել է։ Նա հավելել է, որ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է նոր մակարդակի բարձրացնել ադրբեջանական բանակը, որն իրենից կներկայացնի Թուրքիայի ԶՈւ փոքր մոդելը, ինչպես նաև ապահովել նորագույն սպառազինությամբ և ռազմատեխնիկայով, գրում է Interfax.az-ը։ Նա նշել է նաև, որ ադրբեջանական բանակի կազմում ստեղծվել են օպերատիվ ստորաբաժանումներ (կոմանդոս), ինչպես նաև բացվել է պաշտպանության ազգային համալսարանը: «Ավելացվել է ուժերի թվաքանակն ու միջոցները՝ հատուկ նշանակության ուժերի հաստիքների և ռազմածովային ուժերի հաստիքների օպտիմալացման հաշվին»,-ասել է նա։ Հասանովը նաև ասել է, որ այդ հատուկ ստորաբաժանումների անձնակազմը նախապատրաստման դասընթացներ է անցել Թուրքիայում, ադրբեջանական բանակում բարեփոխումների արդյունքում ստեղծվել է կոմանդոսների ուսումնական կենտրոն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |