Երթևեկությունը Լարսով վերականգնվել է բոլոր մեքենաների համար![]() 28 հունիսի 2022 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ «Վրաստանի պատկան մարմինների կողմից իրականացված ինտենսիվ վերականգնողական աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-ասվում է գրառման մեջ։ Լարսը փակվել էր հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերեք գետի վարարումից ճանապարհի վնասվելու պատճառով։ Վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |