Լարսը կրկին փակվել էր նոր փլուզման պատճառով․ Այժմ փակ է միայն բեռնատարների համար

Լարսը կրկին փակվել էր նոր փլուզման պատճառով․ Այժմ փակ է միայն բեռնատարների համար

PanARMENIAN.Net - Վերին Լարս անցակետով ՌԴ-ից դեպի Վրաստան տանող ճանապարհը հունիսի 28-ին՝ ժամը 01:30–ից, կրկին փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար` նոր փլուզման պատճառով։ Այդ մասին հայտնել էր ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը՝ Հյուսիսային Օսեթիա–Ալանիայի ուղղությամբ։

Այժմ սակայն, նույն աղբյուրը հայտնել է, որ երթևեկությունը վերականգնվել է՝ բացառությամբ մեծ բեռնատարների։

Նշվում է, որ մարդատար ավտոմեքենաները և ավտոբուսները հունիսի 28-ի 11։30-ի դրությամբ կարող են երթևեկել ՌԴ-ից դեպի Վրաստան։

«Հաշվի առնելով ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու հնարավորությունը, ինչպես նաև «Կովկաս» Դաշնային ճանապարհային գործակալության մասնաճյուղի նկատառումները, Վլադիկավկազ – Լարս հատվածում թույլատրվել է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների երթևեկությունը՝ բացառությամբ բեռնատարների»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Լարսը փակվել էր հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերեք գետի վարարումից ճանապարհի վնասվելու պատճառով։ Վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---