Տեղերի վանքին հարակից ժայռից երկու քաղաքացի է ընկել. Նրանք հոսպիտալացվել են

Տեղերի վանքին հարակից ժայռից երկու քաղաքացի է ընկել. Նրանք հոսպիտալացվել են

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին՝ ժամը 02։07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղի վանքին հարակից ժայռից երկու քաղաքացի ընկել է ձորակը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 600 մ) Հ. Ղ.-ին (ծնված 1993 թ․) և Ջ. Ս.-ին (ծնված 1993 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---