Արցախում չհաշվառված խաչքար է հայտնաբերվել29 հունիսի 2022 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Արցախում, «Կոշիկ անապատ» վանք այցելության ընթացքում, ի հայտ է բերվել խաչքար՝ արձանագրությամբ, որը կարելի է դիտել որպես նորահայտ, քանի որ այն հաշվառված ու գրանցված չէ պետական ցուցակներում և ներկայացված չէ հեղինակ-տեղագրողների գրվածքներում, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։ Կոշիկ անապատն Արցախի Խաղբակյան իշխանների գլխավոր հոգևոր կենտրոնատեղիներից էր, որի մասին առկա են մի շարք ստույգ պատմական տվյալներ: Իսկ Խաղբակյանները սերվում են Մամիկոնյաններից, դիտվում նրանց շառավիղներից մեկը: Հուշարձանը կերտված է դարչնագույն-վարդագույն քարից (չափերը՝ 82×46սմ): Խաչքարի կենտրոնական մասում մեծադիր գեղազարդ խաչի բարձրաքանդակն է՝ շուրջը բուսական հյուսկեն-մանվածո նախշազարդերով ու այլ դրվագազարդումներով: Խաչքարն ուշագրավ է կցագիր արձանագրությամբ՝ զետեղված հուշակոթողի թիկունքին, ըստ որի Հասանի մանկանց (որդիների) որդի Գրիգորը կանգնեցրել է իր այս խաչը՝ ի փրկություն իր հոգու Հեղինեի օրերում (ժամանակներում): «Ես Գերգոր որդի Հասանա մանկաց որդո կանգնեցի զխաչս ի փրկութի հոգո իմո յավուրս Հեղին յաղաւթս յիշեք Թիւն ՉԻԲ (1273)»,-նշված է արձանագրության մեջ։ Հայտնի է, որ Հեղինեն Արցախում դիտվում է որպես սուրբ: Քրիստոնեության մեջ հայտնի է նաև Հեղինե թագուհին. Սրբուհի, մայր մեծն Կոստանդիանոսի, որին վերագրվում է խաչի գյուտը (327թ.): Եվ ամենակարևորը տվյալ պարագայում. «Հեղինէ տիկին Հայոց Մեծաց, աղուանից ազգից, կին Գրիգոր իշխանի Մամիկոնյան….»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |