Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել 2 հուլիսի 2022 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Aysor.am-ը: Նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով՝ ՔՕ 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը)։ Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, որի դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն և նա կմնա ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ զրույցը 2 ժամից ավելի է տևել, իսկ ձայնագրությունում «ծաղկաքաղն է ներկայացված»։ ԲԴԽ-ն դադարեցրել է կառույցի նախագահ (լիազորությունները կասեցված), դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումը հրապարակվել է ԲԴԽ նիստում՝ բավարարելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հանձնախմբի միջնորդությունը: Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր: Իսկ հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |