ԳՇ պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը․ Նախագիծն ընդունվել է![]() 7 հուլիսի 2022 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն: Նախագծով հստակեցվել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը: Հստակեցվել են կառավարության լիազորությունները, սահմանվել են իրավասությունները զորահավաքային պատրաստության և զորահավաքի ոլորտում, Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվել են ՀՀ պաշտպանության պլանում։ Պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները։ Հուլիսի 6-ին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով ԶՈւ բաերփոխումների փաթեթը, ասել էր, որ ԳՇ պետն առանձին ստորաբաժանման ղեկավար չի լինելու, այլ լինելու է ենթակա մարմնի ղեկավար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |