Քաղաքապետարան․ Թափառող շները քնեցվում են բացառապես լեյշմանիոզ, ժանտախտ և անբուժելի հիվանդությունների դեպքում![]() 8 հուլիսի 2022 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը, անդրադառնալով թափառող կենդանիների անհիմն քնեցումների մասին լուրերին, հայտարարել է, որ թափառող շները քնեցվում են բացառապես լեյշմանիոզ, ժանտախտ և անբուժելի հիվանդությունների դեպքում։ Քնեցվում են նաև ծանր, անբուժելի այլ հիվանդություններ, օրինակ՝ ուռուցքներ ունեցող կամ ավտովթարների հետևանքով մահամերձ շները, որոնց կյանքը փրկել հնարավոր չէ: Քնեցումն արվում է հատուկ դեղորայքով: Նշվում է, որ առողջ, ստերջացված ու պատվաստված կենդանիների մեծ մասը բաց է թողնվում նույն տարածքներում: «Վերջին շրջանում տարատեսակ խոսակցություններ կան, որ ՀՈԱԿ-ը զբաղվում է անհիմն քնեցմամբ: Անհեթեթությունն այն էր, որ հուլիսի 1-ից մասսայական քնեցում է լինելու: Այդ տեղեկությունները մտացածին են և կեղծ: էֆթանազիայի են ենթարկվում բացառապես այն կենդանիները, որոնք ունեն վտանգավոր վարակիչ հիվանդություններ․․․Լեշմանիոզն ամենատարածվածն է Երևանում: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ օրինակ մայիսին մեզ մոտ բերված մոտ 500 կենդանիներից 10%-ն ունի լեյշմանիոզ հիվանդությունը: Այդ կենդանիների հիմնական մասը Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից էին»,-ասել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը: Մոտ 80 շան խնամքն այսօր իրականացվում է կենտրոնի կացարանում: Այստեղ այն շներն են, որոնց տերերը պարզապես հրաժարվել են, հանձնել կենտրոնին: «Այստեղ շներն օրը երկու անգամ կերակրվում են հատուկ կերով, ստանում ջուր, նաև զբոսանքի դուրս գալիս»,-նշել են կենտրոնի աշխատակիցները: Կենտրոնում պահվող շները հետագայում կհանձնվեն որդեգրման: Գործընթացն աժմ դադարեցված է. մշակվում է նոր կանոնակարգ, որպեսզի որդեգրված շները որոշ ժամանակ անց կրկին չհայտնվեն փողոցում: Դրա համար նախ պետք է ստուգել խնամելու պայմանները, պարտադիր հաշվառել կենդանուն վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծման համար նախատեսում է ոլորտային մի շարք բարեփոխումներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |