Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը․ Խորհրդարանի արտահերթ նիստ է մեկնարկում 9 հուլիսի 2022 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում հազարավոր ցուցարարներ, ճեղքելով ոստիկանական պատնեշները, ներխուժել են նախագահական նստավայր։ Երկրում տնտեսական ճգնաժամ է և բողոքի ցույցերը չեն դադարում մարտից ի վեր՝ այժմ հասնելով կիզակետին, գրում է BBC-ն։ Նախագահ Գոտաբայ Ռաջապաքսան լքել է նստավայրը դեռևս հուլիսի 8-ին, որոշ տվյալներով, նա փորձել է մեկնել Կոլոմբոյից։ Սոցցանցերում տարածվող տեսանյութերից երևում է, որ նախագահի պալատը լի է մարդկանցով՝ ոմանք սիզամարգերին են, ոմանք՝ լողավազանում։ 22 միլիոնանոց երկրում բարձր գնաճ է, վառելիքի, սննդի և դեղորայքի սուր պակաս։ Երկրի վարչապետն իր կուսակցության առաջնորդների շտապ հավաք է նախաձեռնել և կարգադրել է խոսնակին անհապաղ խորհրդարանի արտահերթ նիստ գումարել։ Երկրում արտարժույթի պակաս է առաջացել, քանի որ պանդեմիայի պատճառով կտրուկ նվազել էր զբոսաշրջիկների հոսքը երկիր։ Արդյունքում Շրի Լանկան զրկվել է վառելիքի համար վճարելու հնարավորությունից և երկրի արտաքին պարտքը հասնում է $51 մլրդի, որից 700 դոլարը Ceylon Petroleum Corporation պետական նավթագազային ընկերության պարտքն է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |