ՀՀ-ն հումանիտար աջակցություն կտրամադրի Իրաքյան Քրդստանում ապաստանած հայերին և եզդիներին

ՀՀ-ն հումանիտար աջակցություն կտրամադրի Իրաքյան Քրդստանում ապաստանած հայերին և եզդիներին

PanARMENIAN.Net - Կառավարությունն Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը 80,000 դոլար կհատկացնի Սիրիայից և Իրաքի մյուս հատվածներից Իրաքյան Քրդստանում ապաստանած 250 հայ ընտանիքներին հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով։ Այդ մասին որոշում է ընդունվել գործադիրի նիստում։

Օգնություն կտրամադրվի նաև եզդի փախստականներին, ներքին տեղահանության ենթարկված քրդերին ու ասորիներին։

Գումարը կհատկացվի անհրաժեշտ ապրանքների գնման և օգնության բաշխման նպատակով` յուրաքանչյուր անձի համար մոտ 100 դոլարի հաշվարկով։

Ընդհանուր գումարի մնացորդ 30 000 դոլարն էլ կհատկացվի տարբեր ճամբարներում բնակվող եզդի և այլ փոքրամասնությունների փախստականների համար տաքացուցիչներ (ֆուջիկա) և ծածկոցներ ձեռք բերելու համար։ ‌

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---