Էդվարդ Ասրյանը՝ ԶՈւ ԳՇ պետ

Էդվարդ Ասրյանը՝ ԶՈւ ԳՇ պետ

PanARMENIAN.Net - Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արթուր Հարությունյանը նշանակվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։

ՀՀ ԶՈւ-ն ԳՇ պետ չուներ 2022–ի փետրվարի 24-ից, երբ Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվեց այդ պաշտոնից։ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---