ԱԻՆ-ը կգործակցի վրացական կողմի հետ![]() 15 հուլիսի 2022 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում գործակցել վրացական կողմի հետ։ Այդ մասին նախարար Արմեն Փամբուխչյանն ասել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեի հետ հանդիպմանը։ Վրաստանի դեսպանության ներկայացուցիչն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ առողջ համագործակցությունը շարունակական կլինի։ Զրուցակիցները քննարկել են ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև կարևորել երկու բարեկամ պետությունների միջև փոխօգնության և փոխվստահության առկայությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |