Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ

PanARMENIAN.Net - Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նրա ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստերի դահլիճում: Երբ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացնում էր միջնորդությունը՝ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը։ Սա գործով առաջին դատական նիստն էր։

Արմեն Գրիգորյանը կալանքի տակ էր մայիսի 17-ից։ ‌

Արմեն Գրիգորյանը կալանավորվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով` ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները։

Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---