ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել դատախազությունից և ԱՆ-ից՝ Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքների առնչությամբ![]() 15 հուլիսի 2022 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը պարզաբանումներ է պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից՝ դատական նիստում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի «մահվանը հանգեցրած հնարավոր հանգամանքների վերաբերյալ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում»,-ասվում է գրառման մեջ։ Հուլիսի 15-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստերի դահլիճում: Երբ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացնում էր միջնորդությունը՝ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Արմեն Գրիգորյանը կալանավորվել էր մայիսի 17-ինՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով` ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |