Սկսվել է Տաթեւի վանքի վերականգնման ծրագրի իրականացումը 9 ապրիլի 2009 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Ռուբեն եւ Վերոնիկա Վարդանյանների ընկերների հիմնադրամը, Հայաստան 2020 ծրագիրը եւ ARGA հիմնադրամը` կարեւորելով հայ ազգային մշակութային արժեքների պահպանման եւ վերականգնման խնդիրները, հանդես են եկել Տաթեւի վանքի վերածնության եւ զարգացման ծրագրի իրագործման ազգանվեր նախաձեռնությամբ, որի ֆինանսավորման համար ներդրվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի գումար: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են «Ամերիա» ՓԲԸ մամլո ծառայությունում:Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հովանու ներքո, իսկ ծրագրի մշակման ամբողջ պատասխանատվությունը կրում է «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը: Մինչ ծրագրի ավարտը, որը նախատեսվում է 2012 թվականին, «Ամերիա» ՓԲԸ-ն կիրականացնի նաեւ պատմական նշանակություն ունեցող այս ծրագրի իրագործման աշխատանքների կոորդինացումը եւ վերահսկումը: Ծրագրի նպատակներն են` Տաթեւի վանքի վերականգնման շնորհիվ այն դարձնել պատմական տեսարժան վայրերի կենտրոն` զարգացնելով զբոսաշրջությունը Հայաստանի հարավային շրջաններում; ապակենտրոնացնել հանրապետության գիտակրթական ցանցը` Սյունիքի մարզում ստեղծելով հետազոտական կենտրոն; ապահովել կապը Սյունիքի մարզի հեռավոր գյուղերի հետ եւ օժանդակել տարածաշրջանում ագրոբիզնեսի զարգացման գործընթացին: Ծրագիրը կոչված է լուծելու հետեւյալ խնդիրները` վերականգնել Տաթեւի վանքի համալիրը` հոգեւոր, գիտական եւ ուսումնական բազա ստեղծելու նպատակով, ինչպես նաեւ համալիրի հետագա զարգացման համար` որպես ուսումնական կենտրոն տարածաշրջանում; ստեղծել բազային ծառայություններ վանքի ներսում եւ շրջակայքում` Տաթեւի տարածաշրջանի բնակչության կայուն զարգացման, ինչպես նաեւ վանքի հարեւանությամբ գտնվող ուսումնական համալիրի եւ զբոսաշրջիկների սպասարկման կենտրոնի համար; Տաթեւի վանք ազատ մուտք գործելու համար ստեղծել անհրաժեշտ ենթակառույց` Որոտանի կիրճով անցկացնելով իր երկարությամբ եզակի ճոպանուղի: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել պայմանականորեն 4 փուլով: Առաջին փուլը ներառում է կիսավեր վանքի վերականգնման տեխնոլոգիաների ուսումնասիրումը, որի իրականացման աշխատանքները կվստահվեն մրցութային կարգով ընտրված, հեղինակություն վայելող լավագույն կազմակերպության: Դրան զուգահեռ, կանցկացվեն հետազոտական աշխատանքներ կոթողի, տարածաշրջանի գյուղերի պատմության, ճարտարապետության, բնապահպանության եւ այլ հարցերի շուրջ: Այդ նպատակով հետազոտողների եւ ուսանողների համար կստեղծվեն կացարաններ ճամբարի տեսքով` դրանով իսկ կմեծանա մոտակա գյուղերում տեղական ծառայությունների նկատմամբ պահանջարկը եւ հիմք կդրվի դրանց կայուն զարգացման համար: Այս փուլը նախատեսվում է ավարտել 2 տարում: Երկրորդ փուլը ներառում է վանքի վերականգնողական աշխատանքների իրականացումը, արի համար կօգտագործվեն նախագծի առաջին փուլի կուտակած հետազոտությունների արդյունքները: Դրան զուգահեռ, Տաթեւ գյուղում կստեղծվի արհեստավորների փողոց` զանազան մասնագիտությունների ներկայացմամբ` գորգագործություն, հուշանվերների պատրաստում, ավանդական ուտելիքի պատրաստում, դարբնագործություն, որմնագործություն եւ այլն: Երրորդ փուլում, որը կտեւի շուրջ 12-16 ամիս, նախատեսվում է կառուցել ճոպանուղի Որատանի կիրճի վրայով, որը կդառնա աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Այն 45 րոպեով կկրճատի համալիրին հասնելու ժամանակը եւ կապահովի ճոպանուղուց բացվող հիասքանչ տեսարան: Այս փուլի աշխատանքների կատարումը վստահվելու է աշխարհռչակ ճանաչում վայելող, բացառապես հզոր մասնագիտական կարողություններով կազմակերպության: Չորրորդ փուլում նախատեսվում է ճոպանուղու հարեւանությամբ կառուցել հյուրանոցային համալիր` XVIII-XIX դարերի հայկական ճարտարապետական ոգով: Այս փուլի աշխատանքները կսկսվեն ճոպանուղու կառուցման փուլին զուգահեռ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |