Նարիշկինը Բաքվում է․ Գործակցության մասին համաձայնագիր է կնքվել19 հուլիսի 2022 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն Ադրբեջանում է։ ՌԴ և Ադրբեջանի Արտաքին հետախուզության ծառայությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել։ «Դա հիմնարար փաստաթուղթ է։ Այն լրացուցիչ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացման, մեր փոխգործակցության համար»,-ասել է Նարիշկինը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ արտաքին հետախուզական ծառայությունների պլաններում են «համատեղ գործողություններն, ուղղված երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը, պայքարին միջազգային ահաբեկչության դեմ և երրորդ երկրներում ՌԴ և Ադրբեջանի քաղաքացիների շահերի պաշտպանությանը»։ Նարիշկինը Բաքու է մեկնել Երևան այցից հետո։ Հուլիսի 18-ին Երևանում Նարիշկինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցում։ Նա ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծեն։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին |