Երևանում աղբը սխալ տեղում թափելու համար 200,000 դրամ տուգանք կսահմանվի

Երևանում աղբը սխալ տեղում թափելու համար 200,000 դրամ տուգանք կսահմանվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը աղբը սխալ տեղում թափելու համար 200,000 դրամ տուգանք կսահմանի: Կառույցում գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին է ներկայացվել որոշման նախագիծը։

Ըստ գործող կարգի, այժմ տուգանքը 50,000 դրամ է։

Քաղաքապետը կարծիք է հայտնել, որ տուգանքի չափի ավելացումը քաղաքացիներին կստիպի մտածել աղբը չսահմանված տեղում նետելուց առաջ։

Նախագիծը պետք է հաստատի Տարածքային կառավարման նախարարությունը։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ Երևանի կանգառասրահներում և հանրային այլ տարածքներում կտեղադրվեն նոր աղբամաններ: Զեկուցվել է, որ մոտ օրերս կհայտարարվի մինչև 1000 աղբամանի ձեռքբերման մրցույթ: ‌

 Ուշագրավ
ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում
Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է
Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից
---