Նախարար․ Կովիդի դեպքերն աճում են, բայց, սահմանափակումների կարիք դեռ չկա

Նախարար․ Կովիդի դեպքերն աճում են, բայց, սահմանափակումների կարիք դեռ չկա

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթցքում Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, սակայն, սահմանափակումների կարիք դեռևս չկա։

Դա, ըստ նախարարի, պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ, ինչպես նաև ակտիվ կերպով զարգանում է ալիքը եվրոպական երկրներում, գրում է Aysor.am-ը։

«Մենք կանխատեսում էինք, որ վարակի ներթափանցում կլինի, զգոն կերպով հետևում ենք, առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման: Առաջիկա երկու շաբաթների ընթացքում կհասկանանք՝ արդյո՞ք ալիքն ունի ավել տարածվելու միտում, թե գնում ենք կայունացման», - նշել է նախարարը:

Նա հավելել է, որ եթե համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճան, որ կարիք լինի սահմանափակումների, նախարարությունը կգնա այդ քայլին, բայց այս պահին նման իրավիճակ չկա:

«Մեր խորհուրդն է, որ բժշկական կենտրոններ այցելելիս անպայման կրեք դիմակ, ռիսկային միջավայր է», - ասել է Ավանեսյանը:

Նախարարը կոչ է արել մինչև սեպտեմբեր ամիսը ստանալ նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանիչ դեղաչափը:

Հայաստանում hուլիսի 11-17-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 424,400-ի` ավելանալով 629-ով։ Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8626 դեպք կա։ Փաստացի բուժվողների թիվը 736 է։

Ընդհանուր առմամբ 3,148,390 թեստ է արվել, մեկ շաբաթում` 5681։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---