1 արծաթ և 3 բրոնզ՝ Քիմիայի միջազգային օլիմպիադայից

1 արծաթ և 3 բրոնզ՝ Քիմիայի միջազգային օլիմպիադայից

PanARMENIAN.Net - Հայ աշակերտները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադայում, որը տեղի է ունեցել հուլիսի 10-18-ը և որի կազմակերպիչը Չինաստանն էր։

Հայաստանի թիմը 4 մասնակից ուներ։

Հայաստանի աշակերտական թիմի անդամ, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը նվաճել է արծաթե մեդալ:

12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Աղեկյանը («Հերացի» ավագ դպրոց), Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան) և Տիգրան Հարությունյանը (Արագածոտնի մարզ, Նորաշենի միջնակարգ դպրոց) ստացել են բրոնզե մեդալներ։ Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Երևանի պետական բժշկական համալսարան) և Արմեն Գալստյանը (Երևանի պետական համալսարան):

Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 326 աշակերտ 84 երկրից, գիտելիքի ստուգումն անցկացվել է առցանց ձևաչափով` մեկ (տեսական) փուլով, առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը։

Քիմիայի 53-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմը նվաճել էր 3 բրոնզե մեդալ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---