Լույս են տեսել Հայոց ցեղասպանության մասին երկու գրքերի անգլերեն թարգմանությունները 9 ապրիլի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Լույս են տեսել Հայոց ցեղասպանության շվեյցարացի ու գերմանացի ականատեսների անգլերեն թարգմանությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Առլինգթոնի (Մասաչուսեթսի նահանգ) Հայկական մշակութային կենտրոնում: Գրքերում ողբերգությունը ներկայացված է նոր տեսակետից: «Հայաստան 1915» գիրքը գրել է Հենրիխ Ֆիրբյուխերը` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում գերմանական առաքելության ղեկավար գերմանացի գեներալ Լիման ֆոն Սանդերսի անձնական թարգմանիչը: Գիրքը հիմնված է Ֆիրբյուխերի Օսմանյան Թուրքիայում կատարած ուղեւորության վրա եւ վկայություն է հայ բնակչության զանգվածային սպանությունների մասին: Երկրորդ` «Արյան ու արտասուքի երկրում` փորձը Մեսպոտամիայում Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918)» գիրքը պատկանում է շվեյցարացի Ջեյոբ Կանցլերի գրչին, որը կոտորածի ժամանակ եղել է Ուրֆայում: Գրքում նկարագրվում է քրիստոնյա բնակչության ոչնչացումը: Ջ.Կանցլերը հայտնի է նրանով, որ օգնել է շուրջ 8000 հայ որբերի տեղափոխվել Լիբանան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |