ՔԿ․ 2022-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով 391 քրգործ կա, 58 անչափահաս տուժել է

ՔԿ․ 2022-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով 391 քրգործ կա,  58 անչափահաս տուժել է

PanARMENIAN.Net - 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ.) համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ` 296 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 32-ը՝ մինչև 12 տարեկան, 6-ը՝ 12-14 տարեկան, 3-ը՝ 14-16 տարեկան, 17-ը՝ 16-18 տարեկան, 122-ը` 18-35 տարեկան, 116-ը` 35-ից բարձր:

Վերոնշյալ քրգործերից 8-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 6-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 20-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 183-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 11-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 3-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 1-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու դեպքերի առիթով։ `

‌51 քրգործ հարուցվել է 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 1-ը՝ 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 3-ը՝ 141-րդհոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 1-ը՝ 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 2-ը՝ 144-րդհոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 2-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 31-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը` 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքերով։

2 քրգործ հարուցվել է 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ 171-րդ հոդվածով նախատեսված երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 9-ը՝ 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 3-ը` 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավարությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 21-ը` 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, իսկ 22-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

391 քրեական գործից 53-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 56 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 123 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 39-ը` արդարացնող, իսկ 84-ը` ոչ արդարացնող հիմքով, 8 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 4-ը` հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 4-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 7 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 55-ը միացվել է, 145 քրեական գործ փոխանցվել է 2022թ. հուլիս ամիս:

Վերը նշված քրեական գործերով 128 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 2-ը եղել են 14-18 տարեկան, 55-ը՝ 18-35 տարեկան, 71-ը՝ 35 տարեկանից բարձր: 7 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 4-ը կատարվել են մոր կողմից, որից 3-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 7-ը՝ հոր կողմից, որից 6-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 2-ը` խորթ մոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 4-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 3-ը` պապի/տատի կողմից, 9-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 4-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 85-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 4-ը՝ թոռան կողմից, 4-ը՝ ամուսնու ծնողների կողմից: ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---