Փաստաբան․ Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, բայց ընթացքը չի ապահովվում![]() 27 հուլիսի 2022 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Կալանքի տակ գտնվող Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Խոսեցի Վահագն Վերմիշյանի հետ և տեղեկացա, որ Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում: Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվեն առողջական վիճակի սրացումները: ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ եմ անում անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն ապահովել Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց, ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել: Հ.Գ. Քանի որ մեր ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը ինձ բլոկել է՝ խնդրում եմ թեգեք թող տեսնի»,-գրել է նա: Ավելի վաղ արդարադատության նախարարությունը, անդրադառնալով Վերմիշյանի առողջական վիճակին, հայտարարել է, որ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից, կազմվել է համապատասխան արձանագրություն: Հուլիսի 25-ին դատական նիստերի դահլիճում Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր և դատական նիստը ընդմիջվել էր: Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է 2019-ի մարտի 21-ին, ձերբակալվել է 2020-ի փետրվարի 5-ին, իսկ փետրվարի 10-ին՝ կալանավորվել։ Նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նրանք մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |