Վրաստանը ներկայացնող ըմբիշ Գոռ Այվազյանն աշխարհի չեմպիոն է դարձել

Վրաստանը ներկայացնող ըմբիշ  Գոռ Այվազյանն աշխարհի չեմպիոն է դարձել

PanARMENIAN.Net - Վրաստանի հավաքականի անդամ Գոռ Այվազյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն։

Այվազյանը հանդես է գալիս 92 կգ քաշային կարգում, գրում է Аliq.ge-ն։

Նա եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է գերմանացի Դարիուս Կիֆերին։

Վրաստանը ևս մեկ ոսկե մեդալ է նվաճել առաջնությունում՝ աշխարհի չեմպիոն է դարձել 71 կգ քաշային ըմբիշ Անրի Փուտկարաձեն։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---