Միրզոյանը Խովաևի հետ հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորությունը

Միրզոյանը Խովաևի հետ հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորությունը։

«Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատությանը» տված հարցազրևույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---