Օգոստոսի 5-ից եղանակը կհովանա 6-8 աստիճանով

Օգոստոսի 5-ից եղանակը  կհովանա 6-8 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ը կնվազի 6-8 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Երևանում՝ օգոստոսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-6-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 5-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +34, օգոստոսի 6-ին՝ +31։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---