Հանրային քննարկման է դրվել դպրոցների սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը 2 օգոստոսի 2022 - 13:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը: Դրա նպատակն է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հաշվառված և առողջական վիճակի պատճառով դպրոց հաճախել չկարողացող, հետևաբար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների (ԿԱՊԿ) ուսումնառությունը տնային, հիվանդանոցային, մանկատնային պայմաններում ապահովելը: Համաձայն նախագծի՝ սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպում է այն ուսհաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը: Այն կարող է իրականացվել հեռավար ուսուցման ձևով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09 հրամանի համաձայն։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է կառավարությունը։ Տնային ուսուցման կազմակերպման համար հիմք են համարվում բժշկական հաստատության տված եզրակացությունը, սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումը և ծնողի ու հաստատության միջև կնքված պայմանագիրը (նախագծում առկա են ձևաթղթերը): Տնային ուսուցում կազմակերպելու համար պայմանագիրը կնքվում է առավելագույնը երկու տարի ժամկետով, կարող է երկարաձգվել միայն հաստատության մանկավարժական խորհրդի որոշման և բժշկական եզրակացության հիման վրա։ Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պլանների, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար՝ անհատական ուսուցման պլանի համաձայն։ Տնային պայմաններում սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցությունն իրականացվում է դպրոցի և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության թիմի մասնագետների կողմից՝ համաձայն ԱՈՒՊ-ի։ Հաստատությունը ուսման ընթացքում սովորողին անվճար տրամադրում է դպրոցի գրադարանային ֆոնդում առկա դասագրքեր/ուսումնաօժանդակ նյութեր, տանն ապահովում է սովորողների ուսումնառության իրականացումը՝ ներառյալ էլեկտրոնային ուսուցման և հեռավար ուսուցման տեխնոլոգիաների կիրառումը, իրականացնում է սովորողի ուսումնական առաջադիմության ընթացիկ գնահատում, ամփոփիչ ստուգում, ատեստավորում և սովորողի փոխադրում հաջորդ դասարան և այլն: Տնային ուսուցումը կազմակերպվում է պետական բյուջեով՝ ուսհաստատությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին: Տնային ուսուցման կազմակերպումը կրում է ժամանակավոր բնույթ, և այդ ժամանակահատվածում դպրոցն իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ սովորողին դասարանային պայմաններում կրթության մեջ ընդգրկելու համար։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև օգոստոսի 10-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |